ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որը կրում է «Մեր մի շարք նվիրված ու երիտասարդ հոգևորականների տեսնելով ավելի եմ սիրում մեր եկեղեցին» խորագիրը:
«Շատ ուրախ եմ, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նորոգման այս օրակարգը ավելի տեսանելի է դարձնում մեր եկեղեցու երիտասարդ և նվիրյալ հոգևորականներին, ովքեր շատ կարևոր է, որ փորձության պահին ամուր կանգնած են իրար կողքի:
Նրանց տեսնելով ավելի եմ սիրում Հայաստանյայց առաքելական մեր սուրբ եկեղեցին»,- ասում է վարչապետը:
Հիշեցնենք՝ այսօր վարչապետը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է պատարագի: