«Ինչ էր պետք 44-օրյա պատերազմը կանխելու համար: Դրա համար հարկավոր էր մի բան, որպեսզի մենք Ղարաբաղի հարցի կարգավորման մեր պատկերացրած լեգիտիմությունը համապատասխանեցնեինք Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգային լեգիտիմությանը, իսկ դա գործնականում անհնար էր»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«90-ականների սկզբից Ղարաբաղի հարցի կարգավորման մեր պատկերացրած լեգիտիմությունը և Ղարաբաղի հարցի կարգավորման միջազգային հանրության պատկերացրած լեգիտիմությունը իրարից հեռացել էին, և ճեղք էր առաջացել այդ պատկերացումների միջև, և այդ պատկերացումները համապատասխանեցնելը եթե տեսականորեն հնարավոր էր, գործնականում անհնար էր, որովհետև մենք առաջին քայլով պետք է ընդունեինք, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պետք է լինի, ուրիշ որևէ տարբերակ չկար, պարզապես չկար:
Եթե մենք կարծում ենք, որ մենք դա կարող էինք անել 18-19 թվականներին, ուրեմն այո, դա իմ սխալն է, որ ես դա չեմ արել»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։