ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումների ծառայողները նոյեմբերի 6-7-ը բացահայտել են 110 հանցագործություն:
Մասնավորապես՝
-
31 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
10 դեպք՝ խարդախության,
-
6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
5 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
-
4-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործունեության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենքի հայտնաբերման,
-
2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման:
Բացահայտվել են համակարգչային հափշտակության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կաշառակերության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հողը փչացնելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
-
3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
2 դեպք՝ շորթման,
-
1 դեպք՝ խարդախության։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Անցած 1 օրում գրանցվել է 24 ավտովթար․ 30 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: