Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հարցաքննվել է Պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու աղմկահարույց սպանության գործով: 27 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործը վերաբացվել էր Խորխոռունու որդու բողոքի հիման վրա:
Գործով 2 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի, որոնցից մեկը հետախուզվում է: Նրանք երկուսն էլ Ղարաբաղից են:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան