Եվրոպական հանձնաժողովը Եվրամիությանն անդամակցելու Սերբիայի պատրաստակամության վերաբերյալ իր զեկույցում քննադատել է Բելգրադի՝ Ռուսաստանցիներին քաղաքացիություն տրամադրելու քաղաքականությունը՝ հետագա «ԵՄ երկրորդային տեղաշարժերի» համար:
«Ռուսաստանի քաղաքացիներին ԵՄ մուտքի վիզայի ազատ ռեժիմի տրամադրումը՝ նրանց Սերբիայի քաղաքացիություն շնորհելով, ստեղծում է պոտենցիալ ռիսկեր ԵՄ անվտանգության համար»,- ասվում է փաստաթղթում։
ԵՄ-ն կոչ է արել Սերբիայի իշխանություններին իրականացնել Բրյուսելի հանձնարարականները՝ «ԵՄ վիզային քաղաքականությանը համաձայնեցված»: Պահանջվում է ապահովել խիստ հսկողություն երրորդ երկրների քաղաքացիների առանց վիզայի այցելությունների նկատմամբ: Դա վերաբերում է հատկապես այն երկրներին, որոնք սպառնալիք են ներկայացնում անվտանգության կամ անօրինական միգրացիայի հարցերով:
Բելգրադից պահանջվում է իրավական ճանապարհներով կանխել Սերբիա մուտք գործող երրորդ երկրների քաղաքացիների երկրորդական տեղաշարժերը դեպի ԵՄ: