Կառավարության նիստին վարչապետը պատմական իրադարձություն է համարել ռուսական ցորենով բեռնված գնացքի ժամանումը Հայաստան:
Օրվա որոշումներով 8.4 մլրդ դրամ է հատկացրել Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ-ի շինարարությանը, 1.8 մլրդ դրամ ուղղվել 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագրի կատարմանը: Ծրագրի 2025-ի ճշտված բյուջեն 125,4 մլրդ դրամ է, 2026-ի բյուջեում այդ նպատակին կուղղվի 150 մլրդ դրամ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 700 հազար և ավելի դրամ վարձատրությունը հասանելի է ատեստավորված ուսուցիչներին ու պայմանագրային զինծառայողներին, ներկայացրել բարձր վարձատրվողների թվերը: Վարչապետը դժգոհել է, որ նորակառույց ու հիմնանորոգված դպրոցներին հատկացված նոր գույքերը հաճախ չեն օգտագործվում:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում։