«Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանեց ադրբեջանցի լրագրողի հարցին, որը վերաբերում էր Թուրքիայում կառուցվող Կարս-Նախիջևան երկաթուղային կապին:
Նախարարը տրանսպորտային ուղիների ապաշրջափակման համատեքստում կարևորեց Հայաստանի և Թուրքիայի միջև պայմանավորվածությունը երկաթուղու վերագործարկման վերաբերյալ:
«Չափազանց կարևոր է Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկումը: Այդ ճանապարհով կապահովվի Հեռավոր Արևելք և, չգիտեմ, օրինակ՝ Միացյալ Թագավորություն, Պորտուգալիա ապրանքների շարժը և տեղափոխությունը»,- ընդգծեց Միրզոյանը: