Փհենյանը 5000 հյուսիսկորեացի զինվոր է ուղարկվել Ռուսաստան՝ «ենթակառուցվածքների վերականգնմանը» մասնակցելու համար։ Այդ մասին հայտնել է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով խորհրդարանական հետախուզության հանձնաժողովին։
«Սեպտեմբերից ի վեր մոտավորապես 5000 հյուսիսկորեացի ռազմական շինարար աստիճանաբար տեղափոխվել է Ռուսաստան և, ինչպես սպասվում է, կմասնակցի ենթակառուցվածքների վերականգնմանը»,- հայտարարել է հարավկորեացի օրենսդիր Լի Սոնգ-Գվոնը։
Նա հավելել է, որ Սեուլը նաև արձանագրում է «անձնակազմի վերապատրաստման և ընտրության շարունակական նշաններ՝ Ռուսաստան զորքերի հետագա տեղակայման նախապատրաստման համար»։
Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ ռուս-ուկրաինական սահմանի մոտ ներկայումս տեղակայված է մոտավորապես 10000 հյուսիսկորեացի զինվոր, մինչդեռ ևս 1000 հյուսիսկորեացի սակրավոր զբաղվում է ականազերծմամբ։