Բեռլինում, Համբուրգում և Հեսենում խուզարկություններ են իրականացվում մահմեդական կազմակերպությունների գրասենյակներում: Իշխանությունները օրենքից դուրս են հայտարարել Muslim Interaktiv խումբը, որն անցյալ տարի ցույց էր անցկացրել ի պաշտպանություն կրոնաապետության և խալիֆայության կառուցման:
Իշխանությունները քննում են նաև Generation Islam և Reality Islam մահմեդական ասոցիացիաները: Բեռլինում և Հեսենում խուզարկություններ են իրականացվում նրանց ակտիվիստների տասներկու տանը և գրասենյակում: ՆԳՆ տվյալներով՝ այդ քննությունները «հարված են հասարակության իսլամիստական բևեռացմանը»։
Գերմանիայի իշխանությունները շարժմանը մեղադրում են սոցիալական ցանցերի միջոցով քաղաքացիների, մասնավորապես՝ երիտասարդների, բացահայտ հավաքագրման համար: Muslim Interaktiv-ը TikTok-ում ունի ավելի քան 18000 հետևորդ և 380000 հավանում: Խումբն ակտիվ է Instagram-ում, YouTube-ում և X-ում: Շարժման անդամները չեն թաքցնում հակասեմականությունը և բազմիցս բացահայտ հերքել են Իսրայելի գոյության իրավունքը: