«Ադրբեջանի հետ խաղաղության երաշխիքը ձեռք բերված և ապագայում ձեռք բերվելիք պայմանավորվածությունների փոխշահավետությունն է Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի մյուս երկրների համար»,- «Օրբելի ֆորում 2025» միջազգային համաժողովում հայտարարել է արտգործնախարարը: Արարատ Միրզոյանի դիտարկմամբ՝ փոխշահավետությունն է, որ հարատևություն, երկարատև կյանք է հաղորդելու ստորագրվելիք Խաղաղության համաձայնագրին: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ինտենսիվ և բովանդակային է համարել Թուրքիայի հետ քաղաքական երկխոսությունը:
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան