Քաղաքական առումով Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը լուծված է, խնդիրներ են առկա 30 և ավելի տարվա սոցիալ-հոգեբանության մակարդակում, որը հնարավոր է կանգնեցնել քաղաքական առաջնորդությամբ՝ արձանագրել է վարչապետը «Օրբելի» վերլուծական կենտրոնի կազմակերպած համաժողովում:
Եթե մենք պատմական հայրենիքի ընկալումը չփոխենք իրական հայրենիքի ընկալման, խաղաղությունը պարզապես կփլուզվի՝ նշել է Նիկոլ Փաշինյանը, հիշեցրել, որ վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրումից հետո դիմել է ժողովրդին ուղերձով՝ հաստատված խաղաղությունն ունի ամենօրյա խնամքի կարիք:
Մանրամասները՝ ռեպորտաժում: