Ոստիկանությունը ձերբակալել է 37 մարդու, որոնք մասնակցել են կիրակի լույս երկուշաբթի գիշերը Բելգրադում Սերբիայի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած անկարգություններին, հաղորդում է Բելգրադի B92 ռադիոկայանը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը։
Խորհրդարանի շենքի մոտ էին հավաքվել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի կողմնակիցները և նրա հակառակորդները: Ոստիկանական պատնեշը բաժանել է երկու խմբերին, սակայն չի հաջողվել խուսափել բախումներից:
Բողոքի ցույցերը համընկել են Նովի Սադի երկաթուղային կայարանի տանիքի մի մասի փլուզման տարելիցի հետ։ Այդ միջադեպից տեղում 14 մարդ էր զոհվել, ևս 2-ը մահացել էին հիվանդանոցում։