ՊՆ ռազմական ոստիկանությունից հաղորդում է ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե՝ առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ, որտեղ հաղորդմանն ընթացք է տրվել: Այս մասին 1lurer.am-ի՝ Էջմիածնի զորամասում իրավապահների գործողությունների մասին հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։ Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կտրվի»,- հաստատեցին կոմիտեից։
Ըստ մամուլի տեղեկությունների՝ Էջմիածնի «քիմիկների զորամասից» կան բերման ենթարկվածներ։