Հոկտեմբերի 29-30-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումների ծառայողները բացահայտվել է 163 հանցագործություն:
Մասնավորապես, բացահայտվել է.
-
70 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
-
16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման.
-
11 դեպք՝ ֆիզիկական ներգործության.
-
8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու.
-
6 դեպք՝ խարդախության.
-
5-ական դեպք՝ շորթման, անհետաձգելի միջամտության որոշում չկատարելու,
-
4 դեպք՝ հոգեկան ներգործունեության.
-
3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու.
-
2 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու։
Բացահայտվել է նաև կողոպուտի, բնակարանային գողության, խուլիգանության, կաշառակերության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սառը զենքի հայտնաբերման և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
-
5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության.
-
1 դեպք՝ սպանության փորձի:
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։ Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 1 մարդ մահացել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։