Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հոկտեմբերի 30-ին Սպիտակ-Արջուտ հատվածում տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար գնացքի և ավտոմեքենայի բախում, որի հետևանքով մահացել է մեկ մարդ։
«Բախումը տեղի է ունեցել չվերահսկվող գծանցում, երբ ավտոմեքենայի վարորդը, չհետևելով ճանապարհային նշաններին և լոկոմոտիվի նախազգուշացնող ազդանշաններին, մտել է երկաթուղային գծերի հատված և հայտնվել գնացքի դիմաց։ Լոկոմոտիվի անձնակազմը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները բախումը կանխելու համար, սակայն ձայնային ազդանշաններն ու վթարային արգելակումը թույլ չեն տվել խուսափել ողբերգական միջադեպից։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն խորապես ցավակցում է մահացածի ընտանիքին ու մտերիմներին և կոչ է անում քաղաքացիներին խստորեն պահպանել երկաթուղային անցումների հատման անվտանգության կանոնները»,- ասված է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տարածած հայտարարության մեջ։