Ստամբուլից 60 կմ հեռու գտնվող Գեբզե քաղաքում վեցհարկանի շենք է փլուզվել։
Ըստ տեղի լրատվամիջոցների՝ զոհերի մասին հստակ տեղեկություններ դեռ չկան: Դեպքի վայրում աշխատում են փրկարարական խմբերը։
A-haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ շենքի փլատակներում կարող է մոտ վեց մարդ լինել։
Գեբզեի քաղաքապետ Զիննուր Բույուքգյոզը CNN-türk-ին ասել է, որ շենքում ապրել է յոթ հոգուց բաղկացած երկու ընտանիք, սակայն դեռևս հայտնի չէ՝ փլուզման պահին նրանք այնտեղ են եղել, թե ոչ։
Նշվում է նաև, որ շենքի մոտակա հատվածում ընթանում են մետրոյի կառուցման շինարարական աշխատանքներ։