Հոսանքի գինը 3.6 մլրդ դրամի չափով նվազեցնելու ՀԷՑ-ի առաջարկը հետագայում կարող էր հանգեցնել սակագնի էական բարձրացման, տեղեկացրել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից՝ անդրադառնալով «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանի գրառմանը: Հանձնաժողովից պարզաբանել են, որ եթե ՀԷՑ-ի նպատակն իրականում սակագների նվազեցումն էր, կարող էին սահմանված կարգով հայտ ներկայացնել:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: