Համաներում չի հայտարարվում, որովհետև յուրաքանչյուր դատապարտյալի անհատական մոտեցում է ցուցաբերվում: Հայտարարել է արդարադատության նախարարը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվող «Բյուջե-2026-ի» նախնական քննարկմանը: Սրբուհի Գալյանը նշել է, որ ընդհանուր առմամբ քրեակատարողական հիմնարկների պայմաններն էապես բարելավվել են: Խորհրդարան բյուջեի քննարկման են եկել նաև այլ կառույցների պատասխանատուներ:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան