«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունն այս պահին լուծում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ռուսական ապրանքների փոխադրման հետ կապված հարցերը, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Ադրբեջանական կողմը հաստատել է, որ մենք հնարավորություն ունենք օգտագործելու իրենց երկաթուղին՝ ռուսական ապրանքները Հայաստան փոխադրելու նպատակով։ Այսինքն՝ այդ իմաստով մենք շատ հետաքրքիր տեղաշարժ ունենք»,- ասել է Օվերչուկը:
Նրա խոսքով՝ այժմ «Ռուսական երկաթուղիները» տարածաշրջանի գործընկերների հետ աշխատում է այդ փոխադրումների կազմակերպման հարցի ուղղությամբ:
«Միաժամանակ մեր կողմից համապատասխան հանձնարարականները տրվել են գյուղատնտեսության նախարարությանը, որպեսզի հաշվի առնվի այս նոր լոգիստիկ երթուղին»,- ասել է Օվերչուկը։
Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանը հանել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան