Երևան քաղաքում հոկտեմբերի 26-ի և 29-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։
Հոկտեմբերի 27-28-ին և 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-ի և 29-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Հոկտեմբերի 27-28-ին և 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին արևմտյան՝ 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 27-28-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
