2023, 2024, 2025 թվականներին տեղի է ունեցել բյուջեի աճ, ինչը ենթադրում է, որ մենք մեր ապագայի ծախսերը, պլանավորած ծախսերը մոտեցրել, արագացրել ենք։ Այդ մասին ասված է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Ֆեյսբուքի էջում՛։
«Սա ավելի շատ տեսանելի է 2025 և 2026 թվականների տարբերությամբ։
Այսինքն՝ հաշվի առնելով մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերները՝ որոշում ենք ընդունել 2026 թվականի համար նախատեսած ծախսերն արագացնել 2025 թվականին, որովհետև նույն զենքի գնումները պարզ գործընթացներ չեն. անհրաժեշտ է վճարել կանխավճար և այլն։ Այս թվերը դրա արտացոլումն են։
Ու այսօր մեզ քննադատել բյուջեն կրճատելով բանակը քանդելու մեջ կամ նմանատիպ այլ բաներում, մեղմ ասած, արդար չէ ու ամոթ է, կարծում եմ»,- նշված է գրառման մեջ։