Հայաստանում ջրամբարաշինության 5 նոր նախագիծ կիրականացվի, որի արդյունքում կկուտակվի 18 մլն խորանարդ մետր ջուր: Նախագծերից կօգտվեն շուրջ 40 բնակավայր, 700 հազար մարդ: Լսելով ներկայացվող նախագծերը՝ վարչապետն ընդգծել է՝ այնտեղ, որտեղ հնարավոր է, պետք է ջուր ամբարել: Փաշինյանը վստահություն է հայտնել, որ 10 տարի հետո ջրի գինն ու նշանակությունը աճելու են: Երկրի ղեկավարի խոսքով՝ հընթացս նաև մեր գյուղատնտեսական տեխնոլոգիաները և ջրի կառավարման մեթոդը պետք է փոխվեն:
Մանրամասները՝ տեսանյութում: