Հողաշերտի փլուզման հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հոկտեմբերի 24-ին՝ ժամը 14։17-ից, դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-3 «Առդա» թաղամասի, հարակից առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։