Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2012 թվականին ծնված Հասմիկ Ասլանյանը:
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ նա հոկտեմբերի 22-ի ժամը 12.30-ի սահմաններում դուրս է եկել Քանաքեռ ՀԷԿ-ի Բանավան թաղամասի շենքերից մեկի մի բնակարանից և չի վերադարձել:
«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,- ասված է հաղորդագրությունում։