ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 22-23-ը:
Բացահայտվել է 100 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է.
-
26 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
7 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
-
6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
-
5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
-
4 դեպք՝ ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու,
-
դեպք՝ հոգեկան ներգործության,
-
2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու:
Բացահայտվել են նաև կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, շորթման, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթղթեր կեղծելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
-
5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
1-ական դեպք՝ սպանության փորձի, բնակարանային գողության, խարդախության, համակարգչային հափշտակության։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 5 դեպք։
ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է.
անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 17-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։