Սարգիս Խաչատրյանը հոկտեմբերի 21-ից նշանակվել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մինչև սահմանված կարգով մրցույթում հաղթող ճանաչվելը:
Այս մասին որոշումը ստորագրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ընկերության տնօրենի տեղակալ Վահան Առուշանյանը հոկտեմբերի 21-ից ազատվել է նույն ընկերության տնօրենի պարտականությունների կատարումից:
Հիշեցնենք՝ օրեր առաջ, Նուբարաշենի աղբավայրում բռնկված խոշոր հրդեհից հետո, ընկերության տնօրեն Վահե Վարդապետյանն
ազատվել էր աշխատանքից։