Հոկտեմբերի 21-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Ջանուս ֆորումի» համահիմնադիր և գործադիր տնօրեն Դարրեն Սփինքի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
«Ջանուս ֆորումը» տրանսատլանտյան հետազոտական կենտրոն է, որը զբաղվում է տնտեսական փոխկապակցվածության և մատակարարման շղթաների կայունության վերաբերյալ հետազոտություններով, ինչպես նաև Միացյալ Նահանգների և նրա գործընկեր երկրների տնտեսական անվտանգության հարցերով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղություններն ու ձևաչափերը։