Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի «Բիզնեսը և մարդու իրավունքները» վերտառությամբ առաջին համաժողովին, որը նվիրված էր բիզնեսների դերին մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման գործընթացում:
Նախարարն անդրադարձել է`
-
Հայաստանում իրականացվող նախաձեռնություններին՝ ուղղված կորպորատիվ էթիկայի զարգացմանը, խտրականության դեմ պայքարին և մարդու իրավունքների, այդ թվում՝ աշխատանքային իրավունքների պաշտպանությանը, որոնք նպաստում են բիզնեսի կայունությանը և վստահելիության բարձրացմանը:
-
Հայաստանում ընթացող համապարփակ թվային բարեփոխումներին
-
Արհեստական բանականության ներդրմանը և այս համատեքստում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ապահովմանը:
Սրբուհի Գալյանը կարևորել է համագործակցությունը կառավարությունների, բիզնեսի և քաղաքացիական հասարակության միջև։
Համաժողովին բացման խոսքով է հանդես եկել նաև ԵԽ Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։