Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 09։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են Opel և Mazda մակնիշների ավտոմեքենաները, Opel մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։49-ին, մարվել՝ 10։01-ին: Այրվել են Opel մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, ցուցիչների վահանակ և երկու նստատեղ․ տուժածներ չկան։