ԱՄՆ ազգային միջուկային անվտանգության գործակալությունը (NNSA), որը պատասխանատու է միջուկային զենքի արտադրության և պահպանման համար, մտադիր է իր աշխատակիցների 80 տոկոսին հարկադիր պարապուրդի ուղարկել շաթդաունի պատճառով, հայտնել Է CBS հեռուստաալիքը:
NNSA-ն ԱՄՆ Կոնգրեսի անդամներին տեղեկացրել է, որ շաբաթվա վերջին աշխատավարձերը վճարելու և ծախսերը հոգալու իր միջոցները սպառվում են, քանի որ օրենսդիրները մինչ այժմ չեն կարողացել համաձայնության գալ պետական մարմինների ֆինանսավորումը երկարաձգելու օրինագծի շուրջ։
Գործակալությունը հայտնել է, որ մոտավորապես 1400 աշխատակից կուղարկվի չվճարվող արձակուրդի, 375-ը կշարունակեն աշխատանքը:
ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը, որին ենթակա է գործակալությունը, հայտարարել է, որ մնացած աշխատակիցները գործառույթներ կիրականացնեն երեք ծրագրային ոլորտում՝ տեխնիկական սպասարկում, մշակում, արտադրություն և միջուկային զենքի անվտանգության ապահովում: