ԵՄ նոր անդամների կընդունվեն՝ առանց ձայնի լիարժեք իրավունքի: Այդ մասին գրել է Politico-ն: Պարբերականի համաձայն՝ նոր երկրները ապագայում կարող են ընդունվել ԵՄ՝ առանց ձայնի լիարժեք իրավունքի։ Գաղափարի հեղինակները հույս ունեն, որ դա կօգնի մեղմելու որոշ անդամ պետությունների առարկությունները նոր անդամների նկատմամբ, մասնավորապես՝ կհաղթահարեն Հունգարիայի վետոն Ուկրաինայի անդամակցությանը։ Պարբերականն այդ մասին հաղորդել է է՝ աղբյուրներին հղում անելով։
Ենթադրվում է, որ նոր անդամ երկրները իրավունք չեն ունենա վետո կիրառել ԵՄ-ում ընդունվող որոշումների դեմ։ Նրանք լիարժեք ձայնի իրավունք կստանան, երբ Եվրամիությունը բարեփոխումներ կիրականացնի որոշումների կայացման գործընթացում, ինչը ենթադրում է դաշինքի հիմնարար փաստաթղթերի վերանայում:
Ներկայումս Եվրամիությունում որոշումների ընդունման գործընթացը ենթադրում է, որ առավել զգայուն հարցերի շուրջ անդամ երկրները պետք է հասնեն կոնսենսուսի, ինչը երբեմն անհնար է դառնում: Այդ կապակցությամբ ԵՄ-ում մտավախություն կա, որ դաշինքի հետագա ընդլայնման դեպքում իրավիճակը միայն կվատթարանա, ուստի որոշ եվրոպական առաջնորդներ կոչ են արել որոշումների ընդունման վերաբերյալ բարեփոխումները սկսել մինչև նոր անդամների ընդունումը: