Հոնկոնգում վայրէջքի ժամանակ Emirates ավիաուղիների բեռնատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բախվել օդանավակայանի ցամաքային ծառայության մեքենային, ինչի հետևանքով և՛ մեքենան, և՛ ինքնաթիռը հայտնվել են ծովում։
Մեքենայում գտնվող երկու աշխատակիցը զոհվել է, ինքնաթիռի անձնակազմի չորս անդամները ողջ են մնացել։ Վթարի պատճառները քննվում են։