Եվրամիության և մեր երկրում Գերմանիայի դեսպանության աջակցությամբ Գորիսում Ավագ սերնդի կենտրոն է հիմնվել: Այն արդեն իսկ իր շուրջն է համախմբել մոտ 100 մեծահասակի: Տարեցները, բացի ժամանցից, նաև բազմաթիվ անվճար ծառայություններից օգտվելու հնարավորություն ունեն: Նախատեսվում է առաջիկայում գիշերակացի հնարավորություն ևս ընձեռել, որ կամեցողները կենտրոնում մնան շուրջօրյա: