Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լյուքսեմբուրգում:
Նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպական միության կողմից կազմակերպվող «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպմանը: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:
ՀՀ ԱԳՆ-ն տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որտեղ երևում է, թե ինչպես է Արարատ Միրզոյանը մեկնում Լյուքսեմբուրգ:
«Երևան - Փարիզ - Լյուքսեմբուրգ. connectivity in action!»,- ասված է տեսանյութին կից արված գրառման մեջ: