Ուկրաինայի նախագահի հետ հանդիպմանը Դոնալդ Թրամփն անդրադարձել է Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցին, որի ընթացքում նախագահները պայմանավորվել են առաջիկա 2 շաբաթում հանդիպել Հունգարիայում:
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Վոլոդիմիր Զելենսկին, հավանաբար, չի մասնակցի այդ բանակցություններին, սակայն ինքը կապի մեջ կլինի Ուկրաինայի ղեկավարի հետ: Թրամփի խոսքով՝ թե՛ Պուտինը, թե՛ Զելենսկին ցանկանում են դադարեցնել պատերազմը:
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է նաև այն հակամարտությունները, որոնք ամերիկյան կողմը դադարեցրել է: Թրամփի խոսքով՝ Կրեմլի ղեկավարը «հիասքանչ» է որակել ԱՄՆ նախագահի ջանքերը՝ հիշատակելով նաև Հայաստանը: