Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել Ֆեյսբուքի իր էջում Աշտարակ-Թալին ավտոճանապարհից:
Վարչապետը ևս մեկ տեսանյութ է հրապարակել ավտոճանապարհից: Նրա խոսքով՝ ինքը եթեր է վերադարձել, քանի որ նախորդից հետո ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը կարևոր նորություն է հայտնել:
«Ասաց, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի ասֆալտի շերտը ամբողջությամբ ավարտված է: Տեսնում եք, որ կողնակներին դեռ կան աշխատանքներ անելու:
Այն, որ մենք խոստացել էինք՝ 2025-ին Երևան-Գյումրի ճանապարհը կլինի լրիվ նոր վիճակում, փաստորեն, հասցրել ենք իրականացնել»,- ասաց վարչապետը: