ԿԿարմեն Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Աշտարակ-Թալին ավտոճանապարհից

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Աշտարակ-Թալին ավտոճանապարհից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) ավտոճանապարհից:

Վարչապետի խոսքով՝ ինքն առաջին անգամ է անցնում այդ ճանապարհով և ցանկանում է այն ցույց տալ նրանց, որոնք չեն տեսել:

«Չեմ պատրաստվում շատ բան ասել, որովհետև կարծում եմ՝ տեսարանը շատ խոսուն է: Ուզում եմ հիշեցնել, որ Հյուսիս-հարավ նախագծի մեջ մենք էական փոփոխություններ ենք արել 2018-ից հետո»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Աշտարակ-Թալին ճանապարհին վերակառուցվում է 4 երթևեկելի գոտիներով 100 կմ/ժ արագությամբ ճանապարհ: 

Վերակառուցման արդյունքում կունենանք 4 երթևեկելի գոտիներով 100 կմ-ժամ հաշվարկային արագությամբ 1-ին տեխնիկական կարգի ժամանակակից ու հարմարավետ ճանապարհ։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում