ՀԱՄԱՍ-ը մեկնաբանել է տեղեկությունը, որ շարժումը դեռևս չի կարող Իսրայելին փոխանցել հոկտեմբերի 7-ին գերեվարված պատանդների բոլոր աճյունները: Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հայտնել էր, որ գործընթացը ձգձգվում է, քանի որ բարդ է կարճ ժամանակահատվածում գտնել բոլոր մնացորդները: Այժմ պաղեստինյան շարժումը պնդում է, որ նման իրավիճակ է ստեղծվել Իսրայելի կառավարության պատճառով։
«Մարմինների մի մասը թաղված է Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով ավերված թունելների և շենքերի փլատակներում։ Նրանց փոխանցումն ուշանում է, քանի որ Իսրայելը թույլ չի տալիս Գազա փրկարարական սարքավորումներ տեղափոխել», - ասված է շարժման հայտարարության մեջ։
Ավելի վաղ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել էր՝ եթե ՀԱՄԱՍ-ը չվերադարձնի գերիների մարմինները և խախտի Գազայում հրադադարի համաձայնությունը, ինքը թույլ կտա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին վերսկսել ռազմական գործողությունները:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան