Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտն աշխատում է Ռուսաստանի առաջնորդի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև գագաթնաժողովի նախապատրաստման ուղղությամբ։
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն էլ երաշխավորել է, որ Ռուսաստանի նախագահը կկարողանա անարգել այցելել Բուդապեշտ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ՝ հաղորդել է The Guardian-ը։
Նախորդ օրը Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որից հետո Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կկազմակերպվեն բարձր մակարդակի բանակցություններ, որոնց կհաջորդի առաջնորդների հանդիպումը Բուդապեշտում։