Հոկտեմբերի 16-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի անդամ Փաթ Հարրիգանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության խորացման հեռանկարները, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում առկա ներուժի իրացման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև գիտակրթական ոլորտում համագործակցությանն ու փորձի փոխանակմանը։