ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Նյու Դելիում գտնվող Շրի Լանկայի վարչապետ Հարինի Ամարասուրիայի հետ: Այս մասին տեղեկացնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից:
Հնդկաստան կատարած այցի առթիվ Շրի Լանկայի դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը կարճատև առանձնազրույցի ժամանակ մտքեր են փոխանակվել միջազգային հարթակներում փոխգործակցության, ինչպես նաև երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված քայլերի վերաբերյալ: