ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է մաքսատուրքեր սահմանել Իսպանիայից ներկրման համար, քանի որ Մադրիդը հրաժարվում է պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ին։
«Ես շատ դժգոհ եմ Իսպանիայից։ Այն ՆԱՏՕ-ի միակ երկիրն է, որը չի բարձրացրել իր պաշտպանական ծախսերը մինչև 5%-ի։ Ես մտածում եմ մաքսատուրքերով պատժել Իսպանիային»,- լրագրողներին ասել է Թրամփը։
«Նրանք որևէ արդարացում չունեն դա չանելու համար։ Հնարավոր է, որ Իսպանիան հեռացվի ՆԱՏՕ-ից»,- հավելել է նախագահը։
Իսպանիայի արտաքին գործերի նախարարը Թրամփի քննադատությունից հետո երկիրն անվանել է ՆԱՏՕ-ի հուսալի անդամ։ Մադրիդը վստահեցրել է, որ ի վիճակի է իրականացնել ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցված բոլոր նախաձեռնությունները զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու համար՝ ծախսերը չհասցնելով այդ նշագծին: