4 սպանություն՝ 3 ժամում. Արամուսում իր հարևան ամուսիններին ու ևս երկու անձի սպանած տղամարդը իրավապահներին պատմել է, թե ինչն է եղել սպանությունների շարժառիթը:
Ասել է, որ դեռ 20 տարի առաջ իրեն ծեծի են ենթարկել, ինչից հետո լարվել են իր ու սպանված Գևորգ Ղազարյանի հարաբերությունները: Իսկ թե ինչու է սպանել Ակունք գյուղում հանգստացող զույգին՝ 61-ամյա տղամարդն ասել է՝ փախուստի դիմելու համար նրանցից մեքենան է ուզել, չեն տվել:
Վարույթն իրականանցնող մարմնի որոշմամբ՝ Թադևոս Հովակիմյանի ընտանիքը դուրս է բերվել համայնքից: