ԿԿարմեն Ղուկասյան

Արամուսում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ կա մեկ ձերբակալված

Արամուսում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ կա մեկ ձերբակալված

Հոկտեմբերի 12-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արամուս բնակավայրի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում տղամարդու և կնոջ դիեր կան։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանությունը կատարել է Արամուսի 61-ամյա մի բնակիչ։

 
Նա իր անունով հաշվառված որսորդական հրացանով կրակոցներ է արձակել ամուսինների՝ Արամուս գյուղի բնակիչներ՝ 64-ամյա տղամարդու ու 59-ամյա կնոջ ուղղությամբ։
 

Սպանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով 61-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։

 
Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։
 

Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում