Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում: Խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական է: Օրենքի ընդունման դեպքում գործարքները կհեշտանան և կարագանան, դրանց իրականացման համար պահանջվող ծախսերը կնվազեն: Հնարավոր կլինի ինքնաշխատ էլեկտրոնային համակարգի միջոցով որոշ պայմանագրերի տեսակներ ստորագրել ու ներկայացնել իրավունքի պետական գրանցման:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում: