Այսօր Շենգավիթ վարչական շրջանում աշխատակազմին ներկայացրեցի նորանշանակ ղեկավար Տիգրան Գաբրիելյանին։ Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը:
«Հաջողություններ մաղթելով պատասխանատու աշխատանքում՝ կարևորեցի վարչական շրջանների դերը՝ ի հայտ եկող խնդիրների արագ արձագանքման և բնակիչների հետ մշտական կապի ապահովման գործում։
Շնորհակալություն հայտնեցի նաև նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին՝ համատեղ արդյունավետ և հաջողված աշխատանքի համար»,- գրել է նա։

