«Առաջին անգամ մեր տարածաշրջանը պատրաստ է ինտեգրվել Եվրոպային, Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային ավելի ընդգրկուն ու անխոչընդոտ, և Հայաստանը պատրաստ է կամուրջ կառուցել այս տարածաշրջանների միջև»,- ընդգծել է վարչապետը Բրյուսելում անցկացված «Համաշխարհային դարպասներ» երկրորդ համաժողովին:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Վաշինգտոնում Երևանը և Բաքուն համաձայնության են եկել տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման շուրջ: Պետության ղեկավարը նկատել է, որ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Եվրամիության ներգրավվածության ավելացումը տեղի է ունենում ճիշտ պահի:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան