ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ նոր հանդիպման ժամանակ կրկին խոսել է Միացյալ Նահանգներին Կանադայի միանալու հնարավորության մասին։ Սակայն այս անգամ՝ արդեն կատակով: Օվալաձև աշխատասենյակում հանդիպման մեկնարկին լրագրողների հետ հանդիպմանը Քարնին կարծիք է հայտնել, որ Թրամփն ապահովել է «տնտեսության տրանսֆորմացիան, ՆԱՏՕ-ի գործընկերների ռազմական ծախսերի աննախադեպ պարտավորությունները», Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Հնդկաստանի և Պակիստանի միջև կարգավորումը:
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում։