Խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկել է «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագիծը, որով «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկում է անվստահություն հայտնել վարչապետին: Պատգամավորները հետաքրքրվել են, թե ով է ընդդիմության վարչապետի թեկնածուն, և ինչու նրա անունը նախագծում չկա: Ընդդիմադիրներն ասել են, որ թեկնածուն Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանն է: Նախագիծը բացասական եզրակացություն է ստացել:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի տեսանյութում: