Մեքենայի վաճառքը, նվիրատվությունը կամ գրանցումը՝ մի քանի քայլով, առանց տնից դուրս գալու: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած կարգավորումն, ըստ պատասխանատուների՝ հնարավորություն կտա խնայել քաղաքացիների ժամանակն ու կնպաստի հաշվառման-քննական բաժիններում հերթերի նվազեցմանը։
Նոր համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ մոբայլ այդի և անցնել նույնականացում։